2018թ. փետրվարի 7-ին տեղի ունեցավ «Առաջին տաղավար. պատանդ Ուկրաինայում» հաղորդաշարի նկարահանումը, որի նպատակն էր վերհանել և փորձագիտական մոտեցում ցուցաբերել ընտանեկան բռնության ենթարկված հայ կնոջ հիմնախնդրին: Որպես փորձագետներ հանդես եկան իրավապաշտպան Զ. Հովհաննիսյանը, Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Մ. Եղիազարյանը և փաստաբան Գ. Սահակյանը: Հայ կինը Ուկրաինայում բռնության է ենթարկվել ամուսնու և սկեսրայրի կողմից, որի արդյունքում, երկու երեխաների հետ դրսում հայտնվելով, դիմել է եկեղեցուն կից ապաստարան: Սակայն ամուսնուն հաջողվել է կնոջից վերցնել մանկահասակ երեխային, որը դեռևս կերակրվում է կրծքով, և արգելել մորը կապի մեջ լինել երեխայի հետ նույնիսկ այն դեպքում, երբ երեխան հայտնվել էր հիվանդանոցում: Այժմ կինը 6 տարեկան երեխայի հետ Խառկով քաղաքի եկեղեցուն կից ապաստարանում է գտնվում, մանկահասակ եևեխան հոր մոտ է, երեխաներին երկրից դուրս բերելու համար հոր թույլատվությունն է անհրաժեշտ, քանի որ նրանք Ուկրաինայի քաղաքացի են: Հաղորդման նպատակն էր լուսաբանել դեպքը և հասկանալ ինչ լծակներ կան, որոնցով կարելի է օգնել կնոջը վերադառնալ Հայաստան: Հաղորդման շրջանակներում ներկայացվել են փաստեր, կողմերի կարծիքը, փորձագիտական կարծիքները, ինչպես նաև դեսպանատան դիրքորոշումը և առաջարկությունները:
Հաղորդումը կարող եք դիտել հետևյալ հղումով.
https://www.youtube.com/watch?time_continue=21&v=yybKwgKG2YA
<< հետ
|