Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
Հանդիպում Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչների հետ (02.02.2018)
2018թ. փետրվարի 1-ին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամները մասնակցեցին հանդիպմանը Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչների հետ` ընտանեկան բռնության նոր օրենքի ընդունման հետ կապված Կոալիցիայի մտահոգությունները հնչեցնելու նպատակով: Կոալիցիայի կողմից մասնակցեցին Ա. Սիմոնյանը, Ն. Փիլիպոսյանը, Ք. Պետրոսյանը և Ն. Քանքանյանը, իսկ պատվիրակությունը ներկայացրեցին Ա. Խալուպովան և Ի. Մովսեսյանը: Կոալիցիայի անդամները իրենց մտահոգությունները հայտնեցին օրենքի մի շարք դրույթների և սահմանումների վերաբերյալ, մասնավորապես` օրենքով նախատեսված “ավանդական արժեքների” և “ընտանիքում համերաշխության վերականգնման», հաշտեցման ինստիտուտի, ինչպես նաև օրենքում չընդգրկված դեռևս չամուսնացած զույգերում բռնության հիմնախնդրի, հետամտմանը որպես բռնության առանձին ձևի և այլն: Պատվիրակության ներկայացուցիչները համապատասխան նշումներ արեցին, որպեսզի դրանք քննարկվեն ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանի հետ գալիք հանդիպմանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաներին պետական մակարդակով ծառայությունների տրամադրման հետ կապված տարբեր խնդիրներ, ինչպես նաև այլ հարցեր, մասնավորապես` խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների դերակատարությունը, դասընթացներ ոլորտում տարբեր դերակատարների համար, գենդերային բռնության և ընտանեկան բռնության ոլորտում Կոալիցիայի անդամ կազմակերպությունների փորձառությունը:  
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am