Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
«Զրույցներ կանանց իրավունքների մասին 2» հեռուստաշարքի հինգերորդ հաղորդումը (25.01.2018)
Շարքի հինգերորդ հաղորդման հյուրերն էին “Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն” հիմնադրամի հետ կապերի բաժնի պետ` Գոհար Հակոբյանը և նույն հիմնադրամի առաջատար մասնագետ` Թագուհի Հարությունյանը: Մասնագետները ներկայացրերցին ընտանեկան բռնության մասին օրենքի ստեղծման հիմքերը, շահագրգիռ գերատեսչությունների նեգրավումը, տեքստային մշակումների շուրջ առաջացած բուռն քննարկումները, ինչպես նաև հաջորդող լրամշակումները: Խոսվեց նաև օրենքում տրված ընտանեկան բռնության սահմանման, անտեսման որպես հոգեբանական բռնության առանձին ձևի, օրենքի 5 կարևոր առանձնահատկությունների, նոր մեխանիզմների, անձնական կյանքին վերաբերող տեղեկատվության պահպանման մասին: Հաղորդման ընթացքում ցուցադրվեց Կանանց իրավունքների կենտրոնի կողմից մշակված կարճ տեսանյութ, որտեղ ներկայացված էր Կենտրոնի 2017թ. վիճակագրությունը, ինչպես նաև օրենքի հիմնական կետերը, նշանակությունը և իր նպատակաուղղվածության մասին թյուր ըմբռնումները: Հաղորդումը եթեր հեռարձակվեց 2018թ. հունվարի 24-ին և ամբողջական տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով. https://www.youtube.com/watch?v=JrO2PS9R44k&t=184s.
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am