Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
«Զրույցներ կանանց իրավունքների մասին 2» հեռուստաշարքի վեցերորդ հաղորդումը (31.01.2018)
Վեցերորդ հաղորդումը նվիրված էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դերակատարությունը ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում: Հաղորդման հյուրերն էին նախարարության աշխատակազմի Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության` Կանանց հիմնահարցերի բաժնի  պետ` Արմենուհի Թանաշյանը և Սոցիալական աջակցության վարչության պետ` Աստղիկ Մինասյանը: Հյուրերը ներկայացրեցին Ընտանեկան բռնության մասին օրենքով նախատեսված Լիազոր մարմինը և դրա գործառույթները, օրենքի ընդուման անհրաժեշտությունը ընդգծող օրինակները, այդ կապակցությամբ մշակվող ռազմավարությունը, ընտանեկան բռնության կանխարգելման անհրաժեշտությունը: Խոսվեց նաև Աջակցման կենտրոնների գործառույթների մասին և թե ինչպես են տարբերվում Լիազոր մարմնի գործառույթներից, ընտանեկան բռնության դեպքերի բազմազանության մասին:  Այս հարցերը պարզաբանող կարճ տեսանյութը ցուցադրվեց հաղորդման ընթացքում: Հաղորդումը եթեր հեռարձակվեց 2018թ. հունվարի 31-ին և ամբողջական տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով. https://youtu.be/-te7UTE9ZhY
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am