Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
«Զրույցներ կանանց իրավունքների մասին 2» հեռուստաշարքի ութերորդ հաղորդումը (16.02.2018)

Հերթական հաղորդման հյուրերն էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` Լ. Գրիգորյանը և Կանանց իրավունքների կենտրոնի փաստաբան` Ս. Սողոմոնյանը:

Դատավորի հետ քննարկվեցին ընտանիքին և երեխաների դաստիարակությանը վերաբերող այն հարցերը, որոնցով կանայք հիմնականում դիմում են դատարան, ինչպես նաև որոշակի օրինաչափությունները նման գործերում և դրանց իրավական լուծում տալու համար ընտանեկան բռնության մասին օրենքի և Ստամբուլի կոնվենցիայի ընդունումը: Հաղորդման ընթացքում ցուցադրվեց Կանանց իրավունքների կենտրոնի կողմից պատրաստված տեսանյութ, որը նվիրված էր Ստամբուլի կոնվենցիայի նպատակներինԽոսվեց նաև իրավիճակի փոփոխության և դատական համակարգում վիճակագրական տվյալների բացակայության, համակարգին`օրենքի անդրադարձի, մարդու իրավունքների իրացման լիարժեքությունը ապահովելու մասին: Կարևոր հարցերից էր նաև երեխայի լավագույն շահի պաշտպանությունը դատական համակարգում, ընտանեկան կոնֆլիկտներում` ծնողների կողմից երեխայի օգտագործումը որպես միջոց, ինչպես նաև նոր օրենքով նախատեսված մեխանիզմների կիրառումը և ընտանեկան բռնության դեպքերի հնարավոր նվազումը: Հաղորդումը եթեր է հեռարձակվել 2018թ. փետրվարի 14-ին և ամբողջական տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով. https://youtu.be/tXAZYsU77zQ.
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am