Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
«Զրույցներ կանանց իրավունքների մասին 2» հեռուստաշարքի տասներորդ հաղորդումը (03.03.2018)
Հերթական հաղարդման հյուրերն էին Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի տնօրեն` Նարինե Հովհաննիսյանը և Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան համակարգող` Եվա Օհանյանը: Հյուրերի հետ քննարկվեցին կրթությունը և նրա դերը երեխաների դաստիարակության գործընթացում, այն ուշադրության կարիքը, որ երեխաները ունեն: Խոսվեց նաև երեխաների հետ դպրոցում ունեցած խնդիրների, ոստիկանության հետ համագործակցության մասին, ինչպես է ընտանեկան բռնության մասին նոր օրենքը անդրադառնում կրթական ոլորտին: Հաղորդման ընթացքում ցուցադրվեց կարճ տեսանյութ` պատրաստված Կանանց իրավունքների կենտրոնի կողմից, որտեղ լուսաբանվեց ընտանեկան բռնության բացասական ազդեցությունը և հետևանքները երեխաների համար: Հաղորդումը եթեր է հեռարձակվել 2018թ. փետրվարի 28-ին և ամբողջական տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով. https://youtu.be/4HokLJjshJc.
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am