Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
Հոգեբանական աշխատանք մանկապարտեզներում (05.03.2018)
Այս տարի Կանանց իրավունքների կենտրոնը նախաձեռնեց հոգեբանական աշխատանքի իրականացում Երևան քաղաքի տարբեր մանկապարտեզներում` 5 տարեկան երեխաների հետ: Այս կրթական գործունեությունը ուղղված է գենդերային իրավագիտակցության զարգացմանն ու ամրապնդմանը, սեռով դսևորվող վարքային առանձնահատկությունների դուրս բերման և ճիշտ վարքաձևերի ամրապնդմանը, ինչպես նաև ծնողավարման հմտությունների ձեռք բերմանն ու ամրապնդմանը: Փետրվարին մեր հոգեբանը աշխատեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 155 մանկապարտեզի ավագ խմբի սաների հետ: Հանդիպումները ութն էին, որից 7-ը` երեխաների և 1-ը` ծնողների հետ: Աշխատանքը շատ արդյունավետ էր և բարձր գնահատվեց թե մանկապարտեզի ղեկավարի, թե ծնողների կողմից: Հաջորդ ամիս մեր հոգեբանը այցելելու է Արաբկիր վարչական շրջանի թիվ 25 մանկապարտեզը:
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am