Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
Կառուցողական երկխոսության հանձնառության» ծրագրի շրջանակներում արդարադատության, մարդու իրավունքների և հանրային ֆինանսների կառավարման ոլորտներում հատկորոշված խնդիրների ներկայացում և քննարկում (26.04.2018)

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագրի շրջանակում, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ 27.04.2018թ-ին «Էրեբունի Պլազա հյուրանոցում» տեղի ունեցավ արդարադատության, մարդու իրավունքների և հանրային ֆինանսների կառավարման ոլորտներում հատկորոշված խնդիրների ներկայացում, քննարկում և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների ամփոփում:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ 

Միջոցառման ընթացքում մասնակիցները քննարկեցին հետևյալ թեմաները`

Մարդու իրավունքների ոլորտում հատկորոշված խնդիրները

  1. Խտրականության դեմ պայքարի հանրային քաղաքականությունների բարելավում` մշտադիտարկման և քաղաքականությունների մշակման միջոցով,
  2. Հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքահեն ծառայությունների մշտադիտարկում` ներառյալ ՔՀԿ-ների համար մշտադիտարկման գործիքի մշակումը,
  3. Խտրականության դեմ պայքարի ներքին ուղենիշների ընդունում 3 տարբեր պետական կառույցների կողմից և այլն:

Արդարադատության ոլորտում հատկորոշված խնդիրները

  1.  Խոցելի խմբերի համար արդարադատության հասանելիության մեծացում,
  2. Դատական որոշումների կատարման բարելավում:

Հանրային ֆինանսների կառավարման ոլորտում հատկորոշված խնդիրները

  1. Երեխաների և գենդերային զգայուն բյուջետավորման արդյունավետ ներդրում ազգային և տեղական մակարդակներում, ինչպես նաև ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների շրջանում,
  2. ՔՀԿ-ների մասնակցությունը դյուրացված պետական բյուջեի շուրջ քննարկումներում:

 

 
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am