Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
Ճանաչողական այց դեպի Մատենադարան (13.06.2018)

Հունիսի 13-ին Կանանց իրավուքների կենտրոնի հովանու ներքո   գտնվող երեխաների համար կազմակերպվել էր ուսումնական այցելություն դեպի Մատենադարան: Այցելությունը կրում էր ուսուցողական բնույթ:

Մատենադարանի անձնակազմը, տեղյակ լինելով կազմակերպության գործունեության մասին, ընդառաջեց կենտրոնին և երեխաները Մատենադարան մտան անվճար: Անձնակազմը տրամադրեց նաև Էքսկուրսավար:

         Թանգարանում երեխաներին և խմբավարին դիմավորեց թանգարանի էքսկուրսավարը և ուղեկցեց  երեխաներին կենտրոնական  սրահ: Սրահում էքսկուրսավարը երեխաներին ներկայացրեց մատենադարանի նախապատմությունը: Երեխաները տեսան ձեռագիր մատյաններ,որոնք պահվել են դարեր շարունակ:Նրանք տեղեկացան ամենամեծ և ամենափոքր գրքերի մասին: Մատենադարանի գրքերի գույները բավականին պայծառ էին: Այդ գրքերի գույները ստացել էին որդան կարմիրով և բազմազան այլ  բույսերի արմատներից:         Երեխաներ համակ ուշադրությամբ լսում էին Էքսկուրսավարին:

Ավարտին խմբավարի կազմակերպած խաղ-մրցույթի շնորհիվ երեխաները ամրապնդեցին իրենց ձեռք բերած նոր գիտելիքները:

 

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am