Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 0.800.80.850 կամ

 (+374 10) 54 28 28 

 

 

Թեժ Գիծ գործում է նաև Հայաստանի չորս մարզում`

Գեղարքունիք`(0264) 26919 

Տավուշ`(0263) 4 01 14

Սյունիք`(0285) 2 31 40

Լոռի`(0322)2 50 88 

 

Նվիրատվություն


Share and Enjoy:

Կանանց իրավունքների կենտրոնը, որպես տեղեկատվության լավագույն աղբյուր և քարոզչության կարևորագույն գործիք է համարում կենտրոնի կողմից հրատարակված բոլոր նյութերը:

Ներքո նշված նյութերը ԿԻԿ-ի աշխատակազմի հեղինակային աշխատանքներն են և թարգմանություններ այլ լեզուներից:
Թարգմանությունները` Կարեն Աթանեսյանի և Լևոն Բաղդասարյանի:

 
Լրատուներ ԿԻԿ-ի գործունեության մասին
Լրատուներ ԿԻԿ-ի գործունեության մասին Հայաստանում Կանանց իրավունքների կենտրոնի կանանց նկատմամբ բռնության ոլորտում գործունեության մասին լրատուներ:

6 հրատարակում - 2003 (հայերեն)
 
Փակ շրջան (2002)

Ֆիլմը պատմում է Հայաստանում արտագաղթի հրատապ խնդրի մասին: 

 
Ընտանեկան բռնության և մարդկանց առևտրի կանխումը
Ընտանեկան բռնության և մարդկանց առևտրի կանխումը

Ուսուցողական ձեռնարկը նախատեսված է ընտանեկան բռնության և կանանց առևտրի ոլորտում աշխատող ուսուցանողների համար: Մեթոդիկայի մանրակրկիտ նկարագրությունը և նյութի մատուցման չկաղապարված ձևը հետաքրքրություն են ներկայացնում մասնագետների համար, ովքեր ցանկանում են հասկանալ և տիրապետել ուսուցման տեխնիկային, մասնավորապես հասարակական կազմակերպությունների, օրինապահ մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև բժիշկների, դատավորների, դատախազների համար:

2002, 242 էջ: (հայերեն) Ուսուցողական ձեռնարկը պատրաստվել է Ռուսլանա Բեզպալիչի կողմից:

 
Կանանց իրավունքները. քայլ առ քայլ
Կանանց իրավունքները. քայլ առ քայլ

Սույն ձեռնարկը, որը կանանց իրավունքների պաշտպանության նպատակով մարդու իրավունքների պաշտպանության հայեցակարգն օգտագործելու գործնական ուղեցույց է, կոչված է օգնելու բոլոր կանանց` իրենց իրավունքների կենսագործման հարցում:
Ձեռնարկը թարգմանել է Մարգարետ Շուլլերը:

2002 (հայերեն)

 
Ինչ է բռնությունը
Ինչ է բռնությունը

Գրքում ներառված տեղեկությունը կօգնի ընտանեկան բռնության ենթարկված կանանց և երեխաներին պաշտպանել իրենց իրավունքները: Այն նաև տրամադրում է տեղեկություն անհրաժեշտ օգն ություն ստանալու համար: 

2002, 52 էջ (հայերեն)

 
Իրավունքների շտեմարան
Իրավունքների շտեմարան Սույն գրքույկում ներառված են հատվածներ ընտանեկան, աշխատանքայի և քաղաքացիական օրենսգրքերից, ինչպես նաև հոդվածներ "Պետական պարտավորությունների" և "Վերարտադրողական առողջության և իրավունքի" մասին ակտերից: 

5 գրքույկ, 2001-2002 (հայերեն)
 
Կանանց իրավական պաշտպանությունը բռնությունից
Կանանց իրավական պաշտպանությունը բռնությունից

Դասագիրք, որտեղ ներկայացված են բռնությունից կանանց իրավական պաշտմանության հիմնախնդիրները և բռնության ընդհանուր հասկացության բացատրությունը: Դասագիրքը նախատեսած է իրավաբանական ֆակուլտետի ուսանողների և դասախոսների համար, ինչպես նաև այլ կազմակերպութունների ներկայացուցիչների և անհատների համար, ովքեր հետաքրքրված են կանանց նկատմամբ բռնության հիմնախնդրով: 

2001, 165 էջ (հայերեն)

 
Խուսափիր որոգայթից
Խուսափիր որոգայթից

Գրքույկում ներառված է կարևոր տեղեկություն այն կանանց համար, ովքեր պատրաստվաում են մեկնել արտերկիր աշխատանք փնտրելու: Այստեղ խոսվում է նաև այն մասին, թե ինչպես խուսափել թրաֆիկինգի զոհ դառնալ: Սույն գրքույկը տրամադրում է նաև Հայաստանում  և արտերկրում գործող համապատասխան կառավարական և հասարակական կազմակերպությունների հեռախոսահամարներ և հասցեներ:

2001, 11 էջ (հայերեն)

 
Ում դիմել օգնության հայցով
Ում դիմել օգնության հայցով

Գրքում ընդգրկված է ինֆորմացիա կանանց նկատմամբ բռնության երևույթի մասին և տեղեկություն իրավական դաշտի վերաբերյալ, որի միջոցով կանայք կարող են պաշտպանել իրենց` բռնությունից ազատ ապրելու իրավունքը:  

2001, 24 էջ (հայերեն)

 
Կանանց նկատմամբ բռնությունը Հայաստանում
Կանանց նկատմամբ բռնությունը Հայաստանում

"Հայ կնոջ իրավիճակը փոփոխական սոցիալական և տնտեսական պայմաններում" հարցումը անց է կացվել 1200 կանաց միջև: Հարցումը անցկացվել է Երևան, Գյումրի, Վանաձոր, Եղեգնաձոր, Նոյեմբերյան, Գորիս, Ապարան, Արմավիր, Գավառ քաղաքներում և շրջակա գյուղերում:

2001, 81 էջ - 2000թ. անցկացրած սոցիալական հարցման արդյունքներ (հայերեն, անգլերեն, ռուսերեն)

 
Իրական պատմություններ
Իրական պատմություններ

Իրական պատմությունների հավաքածու` պատմում են ընտանեկան բռնության ենթարկված կանայք, ովքեր դիմել են մեզ Թեժ Գիծ ծառայության հեռախոսահամարով:

2001, 140 էջ (հայերեն, անգլերեն, ռուսերեն)

 
Անդրկովկասյան տարածաշրջանում կանանց նկատմամբ բռնությունը
Անդրկովկասյան տարածաշրջանում կանանց նկատմամբ բռնությունը

Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների ներկայացուցիչների` Անդրկովկասյան կոնֆերանսի մասնակիցների կողմից պատրաստված զեկույցների հավաքածու: Կոնֆերանսը կազմակերպվել էր 2000թ.-ին Կանանց իրավունքների կենտրոնի նախաձեռնմամբ:

2000, 234 էջ (հայերեն, անգլերեն, ռուսերեն)

 
1  2  3 
Նորություններ
Ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված ծառայությունները
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեությունը  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am