|
Կանանց իրավունքների կենտրոնը, որպես տեղեկատվության լավագույն աղբյուր և քարոզչության կարևորագույն գործիք է համարում կենտրոնի կողմից հրատարակված բոլոր նյութերը:
Ներքո նշված նյութերը ԿԻԿ-ի աշխատակազմի հեղինակային աշխատանքներն են և թարգմանություններ այլ լեզուներից: Թարգմանությունները` Կարեն Աթանեսյանի և Լևոն Բաղդասարյանի:
|
| |
|
Կլինիկական չափորոշիչ. Հղիության դեղորայքային ընդհատման դեպքում բուժօգնության կազմակերպում և տրամադրում
|
|
Կլինիկական ուղեցույցն ընդհանուր տեղակատվություն է պարունակում հղիներին հղիության դեղորայքային ընդհատման գործընթացին նախապատրաստելու, հակաբեղմնավորիչների օգտագործման վերաբերյալ խորհրդատվության մեթոդների, բժիշկների կողմից այս կամ այն մեթոդին նախապատվություն տալու և այլնի մասին: Ուղեցույցում նաև ներկայացված են հղիության դեղորայքային ընդհատումը կազմակերպելու և իրականացնելու մանրամասները, ներառյալ` ռեժիմները, դեղաչափերը, տեսակները, հղիությունը դեղորայքային մեթոդով ընդհատելու համար սահմանված ժամկետները, հիվանդանոց այցելելու ժամանակացույցը, ինչպես նաև ընթացքում կողմնակի և անցանկալի երևույթների դեպքում վերահսկողության ընթացքը:Հայաստանում հղիության արհեստական ընդհատման արդի իրավիճակի նկարագրությունը, ինչպես նաև դրա կիրառման մեթեդները ևս սույն ուղեցույցի մաս են կազմում:
|
|
| |
|
Ուսումնական Ձեռնարկ ընտանեկան բռնության վերաբերյան ոստիկանների համար
|
|
ԿԻԿ-ը մշակել է ուսումնական ձեռնարկ, որտեղ ներկայացված է ընտանեկան բռնության ընդհանուր բնութագիրը, բնորոշ գծերը, առանձնահատկությունները, տեսակները, պատճառները և հետևանքները, կանխարգելման մեթոդները, ինչպես նաև պարզաբանվում է ոստիկանության դերը և միջամտությունը նմանատիպ իրավիճակներում: Ձեռնարկը մասնավորապես նախատեսված է ՀՀ Ոստիկանության ակադեմիայի, ՀՀ Ոստիկանության ուսումնական կենտրոնի ուսանողների և ՀՀ Ոստիկանության աշխատակիցների համար: Ձեռնարկն օգտակար է նաև իրավաբանական բուհերի և ֆակուլտետների ուսանողների, դասախոսների, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության խնդիրներով զբաղվող կառավարական և ոչ կառավարական կառույցների և մասնագետների համար:
2010, 60 էջ (հայերեն)
|
|
| |
|
Ինչ է ընտանեկան բռնությունը
|
|
Բուկլետում ամփոփ տեսքով ներկայացված է ընտանեկան բռնության երևույթի, ինչպես նաև այդ ուղղությամբ ԿԻԿ-ի ծավալած գործունեության մասին տեղեկատվություն: Լեզու` հայերեն Պարբերաբար տպագրվում է
|
|
| |
|
Սեռական և գենդերային բռնությունը կին փախստականների և ապաստան հայցողների նկատմամբ Հայաստանում. հարցման արդյունքների զեկույց
|
|
Սեռական և գենդերային բռնությունը տարածված երևույթ է հակամարտությունների ժամանակ: ՄԱԿ»ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը պայմանագիր է կնքել Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Թուրփանջյան հասարակական հետազոտությունների կենտրոնի հետ, որպեսզի վերջինս իրականացնի հարցում` կին փախստականների և ապաստան հայցողների նկատմամբ սեռական և գենդերային բռնությունը բացահայտելու, ինչպես նաև տեղահանության ժամանակ և հետո` Հայաստանում, այդ բռնության ձևերն ու տարածվածության աստիճանը պարզելու համար:
Զեկույցը ձևավորվել և տպագրվել է Կանանց իրավունքների կենտրոնի կողմից: 2008թ., 50 էջ (հայերեն), 50 էջ (անգլերեն)
|
|
| |
|
Հղիության դեղորայքային ընդհատում` նոր, անվտանգ և արդյունավետ տարբերակ կանանց համար
|
|
Բրոշյուր` հղիության դեղորայքային ընդհատման, դրա առավելությունների և հնարավոր կողմնակի թերությունների հակիրճ նկարագրում: Բրոշյուրը տպագրվել է Gynuity Health Projects-ի աջակցությամբ` "Հղիության դեղորայքային ընդհատման հնարավորությունների ընդլայնումը Հայաստանում" ծրագրի շրջանակներում:
2008 (հայերեն)
|
|
| |
|
Իրական պատմություններ
|
|
Սույն գրքույկում ներկայացված են Հայաստանի բոլոր մարզերից հավաքված իրական պատմություններ, իսկ պատմողները կանայք են: Գրառված փաստերի հիման վրա կարելի է որոշակի պատկերացում կազմել Հայաստանում բնակվող կնոջ վիճակի մասին, որը, մեղմ ասած, մտորումների տեղիք են տալիս:
2007, 74 էջ (հայերեն)
|
|
| |
|
Կանանց ՀԿ-ների ֆորում` մարտահրավերներ և հեռանկարներ
|
|
Գիրքը պատմում է Կանանց գլոբալ հիմնադրամի նախաձեռնած Հայաստանի կանանց ոչ-կառավարական կազմակերպությունների համաժողովի մասին, որը տեղի է ունեցել Երևանում 2006թ. հունիսի 2-ին: Այդ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի կանանց և կանանց կազմակերպությունների հիմնախնդիրները, նրանց գործունեության առաջնահերթությունները, հաջողություններն ու դժվարությունները, ռազմավարություններն ու հետագա զարգացման հեռանկարները:
2007, 37 էջ (հայերեն, անգլերեն, ռուսերեն)
|
|
| |
|
Կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունն ու ճնշումը Հայաստանում
|
|
Հայաստանի ամբողջ տարածքում իրականացված այս հարցման նպատակն է հասկանալ կանանց վերաբերմունքը կանանց հանդեպ ընտանեկան բռնության նկատմամբ, պարզել դրա շարժառիթները և լուծումների ըմբռնումը, որոշել Հայաստանում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության և ճնշման չափերը, ինչպես նաև բացահայտել ընտանիքում կանանց նկատմամբ գործադրվող ֆիզիկական բռնության վերջին միջադեպերը:
2007, 123 էջ (հայերեն, անգլերեն)
|
|
| |
|
Ապրելու համար
|
|
Գրքում ներկայացված է Կանանց իրավունքների կենտրոնի պատմությունը և գործունեությունը, նրա սկզբնավորման ժամանակներից մինչ օրս: Գրքում զետեղված են նաև ընտանեկան բռնությունից տուժած կանանց հաջողված պատմություններ:
Գիրքը նախատեսված է հասարակության լայն խավերի, մասնավորապես կանանց նկատմամբ ընտանեկան բռնության ոլորտում աշխատող հասարակական կազմակերպությունների համար:
2005, 35 էջ (հայերեն), 29 էջ (անգլերեն)
|
|
| |
|
Հայաստանի Հանրապետության օրենսդրության գենդերային վերլուծություն
|
|
Գրքում ներկայացված է ՀՀ օրենսդրության գենդերային վերլուծությունը վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ:
2005, 37 էջ (հայերեն), 31 էջ (անգլերեն)
|
|
| |
|
Ապրելու համար (2004)
|
|
Ֆիլմը ներկայացնում է Կանանց իրավունքների կենտրոնի պատմությունը և գործունեությունը, նրա սկզբնավորման ժամանակից մինչ օրս, որն արտացոլում է նաև Հայաստանում կանանց շարժման գործընթացը:
|
|
| |
|
Ալկոհոլը և բռնությունը
|
|
Գրքույկ կանանց համար ընտանեկան բռնության մասին:
2004 (հայերեն)
|
|
| |
|
1
2
3
|
|
 |
|