«Զրույցներ կանանց իրավունքների մասին» hեռուստահաղորդման հյուրն էր «Երիտասարդ Տավուշ» ՀԿ նախագահ Մանուշ Մարալչյանը

«Զրույցներ կանանց իրավունքների մասին» hեռուստահաղորդման հյուրն էր «Երիտասարդ Տավուշ» ՀԿ նախագահ Մանուշ Մարալչյանը

Jun 03, 2021 705

«Զրույցներ կանանց իրավունքների մասին»  hեռուստահաղորդումը նվիրված է Հայաստանում ընտանեկան բռնության հիմնախնդրի, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության հաղթահարմանն ուղղված միջոցառումների և ՀՀ Կառավարության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերի լուսաբանմանը:

 Հաղորդման հյուրն էր «Երիտասարդ Տավուշ» ՀԿ նախագահ Մանուշ Մարալչյանը։  

 «Երիտասարդ Տավուշ» հասարակական կազմակերպությունը 2002թ․ իրականացնում է սոցիալական ոլորտի մի շարք ծրագրեր, սակայն ընտանեկան բռնության վերապրողներին ծառայությունների տրամադրումը իրականացվում է 2018 թվականից։

 Պետք է շեշտել այն փաստը, որ աջակցության կենտրոնների առկայությունը մարզերում ունի բազմաթիվ դրական կողմեր, մի կողմից բարձրացնելու իրազեկվածությունը ընտանեկան բռնության խնդրի, դրսևորումների, դրա դեմ պայքարի ձևերի մասին, իսկ մյուս կողմից ապահովելու հոգեբանական, իրավաբանական անվճար ծառայություններով ընտանիքում բռնության ենթարկված անձին, ինչպես նաև աշխատելու բռնարարի հետ։

 Վերադառնալով «Երիտասարդ Տավուշ» ՀԿ-ին, այն զբաղվում է նաև կանանց տնտեսական հզորացմամբ՝ կազմակերպելով վերապատրաստման դասընթացներ ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար և հնարավորություն ընձեռում կանանց մուտք գործելու շուկա։

 Իր խոսքում, Մ․ Մարալչյանը ևս կարևորեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի ընդունումը, նշելով պաշտպանական մեխանիզմների անհրաժեշտությունը կնոջը առավելագույնս պաշտպանելու հարցում։

 2020թ․ ընթացքում արձանագրվել են ընտանեկան բռնության 90 – 100 դեպք, որը բավականին մեծ թիվ է այնպիսի կազմակերպության համար, որը զբաղվում է այդ խնդրով վերջին 2 տարիների ընթացքում։ Արձանագրված դեպքերից 50 – ը  փաստացի դեպքեր են եղել, մյուսները՝ թեժ գիծ խորհրդատվություն։

 Ընտանիքում բռնության ենթարկված անձի համար կարևոր է վստահությունը, որը ձեռք է բերվել այս տարիների ընթացքում, և որի շնորհիվ բազմաթիվ կանայք դիմում են կազմակերպությանը՝ վստահ լինելով անձնական տվյալների գաղտնիության մասին։

Իրականում, ընտանիքների հաշտեցման դեպքերը համեմատաբար քիչ են լինում, և դա կախված է ոչ թե սիրո բացակայությունից, այլ նաև բռնարարի կողմից իշխելու ցանկությունից։

 Ընտանեկան բռնության յուրաքանչյուր դեպք պահանջում է յուրովի մոտեցում, քանի որ գործ ունենք մարդկային գործոնի, փակ հարաբերությունների հետ, ինչը մասնագետներից պահանջում է մեծ փորձառություն և գիտելիքներ։

 «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

 

 

 

 

FaLang translation system by Faboba
Մենք գտնվում ենք
Կապ
  • 26/31 Աբովյան փողոց,
  • Երեւան, Հայաստան
  • +374 10 547770
  • +374 10 58 7770
  • info@wrcorg.am
Աշխատանքային ժամեր
  • Mon-Fri 10:00 - 18:30
  • Կիրակի - Շաբաթ. Փակ
Կապվեք
Բաժանորդագրվել