Նորություններ

«Ինչ է ընտանեկան բռնությունը և դրա իրավական կարգավորումները» դասընթացը Վանաձորում 07 Feb 2021

Սույն թվականի փետրվարի 7-ին <<Կանանց իրավունքների կենտրոնը>> կազմակերպել էր «Ինչ է ընտանեկան բռնությունը և դրա իրավական կարգավորումները» դասընթացը Վանաձորում:Դասընթացի նպատակն էր իրազեկել և բարձրացնել կանանց իրավագիտակցությունը և տալ ընդհանուր պատկերացում ընտանեկան բռնության և դրա դրսևորումների մասին։

Դասընթացի ընթացքում մանրամասն խոսվեց նաև <<Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին>> ՀՀ օրենքի դրույթների, օրենքում առկա բացերի մասին, անդրադարձ կատարվեց նաև ճյուղային օրենսդրության մեջ կատարված փոփոխություններին և միջազգային կոնվենցիաներին:

Մասնակիցները հարցերի միջոցով ցուցաբերեցին ակտիվություն, դուրս բերվեց և ամփոփվեց խմբի ակնկալիքները: Վերջում տեղի ունեցավ ամփոփում։

«Զրույցներ կանանց իրավունքների մասին» հաղորդման հյուրն էր «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը։ 25 Jan 2021

«Զրույցներ կանանց իրավունքների մասին»  hեռուստահաղորդումը նվիրված է Հայաստանում ընտանեկան բռնության հիմնախնդրի, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության հաղթահարմանն ուղղված միջոցառումների և ՀՀ Կառավարության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերի լուսաբանմանը:

Հաղորդման հյուրն էր «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը։

Կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը և պաշտպանությունը գտնվում է խնդրով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում։ Պետությունից զատ ՀԿ-ներն այն կառույցներն են, որ առաջինն են արձագանքում տվյալ խնդրին, և գտնվում են կնոջ կողքին՝ տրամադրելով համապատասխան աջակցություն։

Ինչպես գիտենք, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը սահմանում է մի շարք գործառույթներ ոստիկանության, պետական և ոչ պետական կառույցների համար, սակայն մինչ օրենքի ընդունումը ոստիկանության համայնքային ծառայությունները տասնամյակներ շարունակ իրականացնում էին վերոնշյալ օրենքի ավելի փոքր բաղադրիչները, ինչի արդյունքում «անհաշտ ընտանիքներ» հասկացությունը որակավորվեց որպես «ընտանիքում բռնության գոյություն»։

Օրենքով նախատեսված անհետաձգելի միջամտության որոշման կիրառումը ոստիկանության կողմից պետք է ծառայի իր նպատակին՝ հանուն կնոջ կյանքի և առողջության պահպանման, հակառակ դեպքում կունենա բացասական ազդեցություն, որտեղ մեծ դեր ունի տվյալ մասնագետի որակավորումը և խորը գիտելիքները խնդրի շուրջ։

Ընտանիքն այն սոցիալական, ամենափակ օղակն է, ուր միայն պետությունն իրավազորություն ունի մուտք գործելու, և ինչ որ տեղի է ունենալու բացառիկ երևույթ է, և միայն պետությունն ունի այն բոլոր գործիքներն ու մեխանիզմները, որը կարող է կիրառել քաղաքացու հետ երկխոսության համար։

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

«Զրույցներ կանանց իրավունքների մասին» hեռուստահաղորդման հյուրն էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Նինա Փիրումյանը։ 21 Dec 2020

«Զրույցներ կանանց իրավունքների մասին»  hեռուստահաղորդումը նվիրված է Հայաստանում ընտանեկան բռնության հիմնախնդրի, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության հաղթահարմանն ուղղված միջոցառումների և ՀՀ Կառավարության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերի լուսաբանմանը:

Հաղորդման հյուրն էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Նինա Փիրումյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից է կանանց իրավունքների պաշտպանությունը և կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի բացառումը։ Մարդու իրավունքների պաշտպանը երբեմն հանդես է գալիս առաջին պետական մարմինը, ուր դիմում է քաղաքացին, բարձրաձայնում իր խնդիրների մասին։

Ընտանեկան բռնության ահազանգերի դեպքում, այս կառույցը նախ լսում է խնդիրը, ապա ներկայացնում իրավական հնարավորությունները սահմանված ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքով, ներկայացնում իրավասու մարմինների՝ ոստիկանության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավասությունները այս առումով, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դերակատարությունը խնդրին համալիր արձագանք տալու համար։ Հետևաբար, կանանց իրավունքների պաշտպանությունը իրականացվում է մի շարք իրավասու մարմինների հետ համատեղ։

 «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգերի թիվը աճել է, որտեղ բողոքները հիմնականում վերաբերվում են ամուսնու կամ նախկին ամուսնու կողմից կատարված բռնության դեպքերին։

«Եթե 2018թ․ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է մոտ 50 գրավոր և բանավոր բողոքներ, ապա 2019թ․ բողոքների թիվը հասել է 90, իսկ 2020թ․ ընթացքում գերազանցել է 100-ը։ Մասնավորապես 2020թ․ մարտ, ապրիլ, մայիս ամիսներին ընտանեկան բռնության դեպքերի աճի միտում կար պայմանավորված երկրում կորոնավիրուսային համավարակի հիմքով սահմանափակումների հետ, և դրանից բխող սոցիալական մի շարք խնդիրներով։ Թերևս պետք է նկատել, որ մեծամասամբ առկա են ֆիզիկական բռնության դրսևորումներ», - նշում է Ն․ Փիրումյանը, ընդգծելով օրենքի կարևորությունը և վստահությունը Պաշտպանի հաստատության հանդեպ։

Ընտանիքում բռնության կանխարգելմանն ուղղված մեխանիզմներից են իրավունքի արդյունավետ պաշտպանությունը, ընդհանուր բնույթի իրազեկումը, մասնավորապես օրենքի կարգավորումների հետ կապված իրազեկվածությունը, վերապատրաստումները ինչպես իր աշխատակազմի, այնպես էլ քաղաքացիական հասարակության և պետական մարմինների համար։

Քննարկման արդյունքում վեր հանվեցին մարդու իրավունքների պաշտպանի դերը կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում, մեխանիզմներն ուղղված ընտանեկան, գենդերային հիմքով պայմանավորված բռնության կանխարգելմանը և բռնության ենթարկված անձի պաշտպանության եղանակները։

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

 

 

 

 

 

«Զրույցներ կանանց իրավունքների մասին» hեռուստահաղորդման հյուրն էր Դավթաշեն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար, աշխատակազմի ընդհանուր բաժնի պետ Լիլիթ Հոբոսյանը ։ 11 Dec 2020

Ընտանիքն այն միջավայրն է, որտեղ ձևավորվում է երեխայի բնավորության գծերը, վարքը, զարգանում է մտածողությունը, այսինքն՝ երեխայի սոցիալիզացիայի առաջին օղակն է։ Առողջ հարաբերությունները ընտանիքում մեծ դերակատարություն են ունենում երեխայի հետագա կյանքի վրա։ Նույնիսկ եթե ընտանիքում բռնություն գործադրելու դեպքում անչափահաս երեխայի հանդեպ չի կիրառվել, դա ևս էական նշանակություն ունի, սակայն քանի որ երեխան «Զրույցներ կանանց իրավունքների մասին»  hեռուստահաղորդումը նվիրված է Հայաստանում ընտանեկան բռնության հիմնախնդրի, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության հաղթահարմանն ուղղված միջոցառումների և ՀՀ Կառավարության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերի լուսաբանմանը:

Հաղորդման հյուրն էր Դավթաշեն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար, աշխատակազմի ընդհանուր բաժնի պետ Լիլիթ Հոբոսյանը ։  

սովորում է այն ինչ տեսնում է, բռնությունից ծնվում է բռնություն։ Կարելի է ասել, եթե այդ պահին դա չի անդրառնում երեխայի վրա, այնուամենայնիվ իր արտացոլումն ունենում է հետագայում երեխայի վարքագծի վրա, սոցիալական, կրթական, ամեն բնագավառում։

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը լիազորեց խնամակալության և հոգաբարձության մարմիններին դիմելու դատարան պաշտպանական որոշման համար, ինչպես նաև հաղորդումներ ներկայացնելու իրավապահ մարմիններին ընտանիքում բռնության կամ դրա իրական սպառնալիքի մասին, որը գործադրվում է անչափահաս կամ դատական կարգով գործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց նկատմամբ։

Ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որ այս մարմինները կազմակերպում են ընտանիքում բռնության պատճառով առանց խնամքի մնացած երեխաների և անգործունակ անձանց խնամքը։

Պետք է նշել, որ խնամակալություն սահմանվում է մինչև 14 տարեկան երեխաների նկատմամբ, ովքեր մնացել են առանց ծնողական խնամքի, իսկ հոգաբարձություն սահմանվում է 14 տարեկանից բարձր, մինչև 18 տարեկան երեխաների նկատմամբ։

Երեխայի խնամակալության հարցի որոշման հետ կապված այս մարմինների նպատակն է հասնել նրան, որ ծնողները առաջնորդվեն ոչ թե իրենց շահերով, այլ փորձեն գտնել լավագույն տարբերակը ի օգուտ երեխայի՝ համագործակցելով և աշխատելով ընտանիքի հետ։

Արդյունավետ փոխգործակցությանը նպաստում է տարվող աշխատանքները, վերապատրաստումները համապատասխան մարմինների, ծնողների, խնամակալ անձանց հետ։ Վերապատրաստումներ են արվել սոցիալական աշխատողների հետ, խնամատար ընտանիքների հետ, անցկացվել են ծնողավարման հմտություններ, որոնք շատ կարևոր են թե տվյալ կառույցի, թե երեխայի հետ առնչվող ցանկացած անձի համար։

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

 

 

 

 

 

 

 

Դասընթաց Երևանում 21 Nov 2020

Ելնելով երկրում տիրող իրավիճակից՝կանանց իրավունքների կենտրոնը տամադրում է առցանց խորհրդատվություն,ինչպես նաև անցկացնում առցանց դասընթացներ:

Սույն թվականի նոյեմբերի 21-ին <<Կանանց իրավունքների կենտրոնը>> կազմակերպել էր «Ինչ է ընտանեկան բռնությունը և դրա իրավական կարգավորումները» դասընթացը  Երևանում:Դասընթացի նպատակն էր իրազեկել և բարձրացնել կանանց իրավագիտակցությունը և տալ ընդհանուր պատկերացում ընտանեկան բռնության և դրա դրսևորումների մասին։

Դասընթացի ընթացքում մանրամասն խոսվեց նաև <<Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին>> ՀՀ օրենքի դրույթների, օրենքում առկա բացերի մասին, անդրադարձ կատարվեց նաև ճյուղային օրենսդրության մեջ կատարված փոփոխություններին և միջազգային կոնվենցիաներին:

Մասնակիցները հարցերի միջոցով ցուցաբերեցին ակտիվություն, դուրս բերվեց և ամփոփվեց խմբի ակնկալիքները: Վերջում տեղի ունեցավ ամփոփում։

 

 

«Զրույցներ կանանց իրավունքների մասին» hաղորդման հյուրն էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ 20 Nov 2020

«Զրույցներ կանանց իրավունքների մասին»  hեռուստահաղորդումը նվիրված է Հայաստանում ընտանեկան բռնության հիմնախնդրի, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության հաղթահարմանն ուղղված միջոցառումների և ՀՀ Կառավարության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերի լուսաբանմանը:

Հաղորդման հյուրն էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։  

Բռնության կանխարգելմանն ուղղված քայլերը պետք է սկսել երեխայի դաստիարակությունից, ընտանիքից։ Կրթությունը, կրթական համակարգն այն առաջնային օղակներից մեկն է, որն առնչություն ունի բռնության հետ։ Այդ համակարգի մասնակիցները ևս պետք է իրազեկված լինեն և պատրաստ լինեն դիմելու պատկան մարմիններին, երբ ականատեսն են լինում մասնավորապես երեխայի մոտ բռնության դեպքերի։

Օրենքի ընդունումը ձևավորեց ինստիտուցիոնալ համակարգ, հստակ սահմանեց դերերն ու պարտականությունները ինստիտուցիոնալ պատասխանատվության արդյունքում, երբ բռնության դեպքի հայտնաբերումը և դրան արձագանքելը դրվում է մի շարք այլ մարմինների վրա դպրոցների հետ համագործակցության շնորհիվ։

«Կրթական համակարգը այն գործիքներից մեկն է, որի միջոցով կարող ենք տեսնել խնդիրները և ճիշտ պահին արձագանքել, այդ թվում նաև բռնության դեպքերին։

Շատ կարևոր է բարձրացնել հասարակության զգայունությունը բռնության այն տեսակների հանդեպ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, օրինակ անտեսումը։ Սա մեծ հետևանք է թողնում երեխայի հետագա աճի և զարգացման վրա», - նշում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժ․ Անդրեասյանը։

Կատարվում են մի շարք քայլեր կազմակերպելու ուսուցիչների, կրթական համակարգի մասնակիցների վերապատրաստումը, ներդրվում են մեխանիզմներ վեր հանելու երեխայի կրթության իրավունքի խախտման դեպքերը, իրականացնելու դրա կանխումը և երեխաների իրավունքների պաշտպանությունը։

Արդի ժամանակներում գիտելիք, տեղեկատվություն կարելի է ստանալ բազմաթիվ աղբյուրներից, և հետևաբար գիտելիք փոխանցելը չի կարող լինել դպրոցի հիմնական դերը, ուստի կրթական համակարգի առաջնային դերը դառնում է ուղղորդելը, ինչպես վարվել գիտելիքի հետ, ինչպես օգտագործել ի նպաստ հասարակության զարգացման։ Այս գործառույթի հետևողական իրականացման պարագայում, կլինեն արդյունքներ նաև բռնությունից զերծ հասարակության կառուցման հարցում։

Ընտանեկան բռնության կանխարգելման մեխանիզմներից դիտարկվում է նաև կանանց տնտեսական հզորացումը, որը պետք է բխի կրթությունից։ Սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ վերապրողների շրջանում կան որոշակի մասնագիտություն ստացած անձինք։ Այս դեպքում, կա երկու տարբերակ․ միայն կրթություն ստանալը բավարար չէ, պետք է այն պոտենցիալից վերածել ռեսուրսի, և մյուս տարբերակն այն է, որ կրթությունն արդյունավետ չի եղել, այսինքն համակարգային խնդիր է։

Սակայն պետք է հիշել, որ այս խնդիրները փոխկապակցված են և աշխատանքները պետք է տարվեն բոլոր ուղղություններով՝ շեշտը դնելով գիտելիքի վրա։

Քննարկման արդյունքում վեր հանվեցին կրթության հարցերը, ոլորտում առկա բացթողումները, հետագա մեխանիզմները բարձրացնելու զգայունությունը բռնության հանդեպ և կանխելու այն։  

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

 

Դասընթաց Վանաձորում 14 Nov 2020

Ելնելով երկրում տիրող իրավիճակից՝կանանց իրավունքների կենտրոնը տամադրում է առցանց խորհրդատվություն,ինչպես նաև անցկացնում առցանց դասընթացներ:

Սույն թվականի նոյեմբերի 14-ին <<Կանանց իրավունքների կենտրոնը>> կազմակերպել էր «Ինչ է ընտանեկան բռնությունը և դրա իրավական կարգավորումները» դասընթացը Վանաձորում:Դասընթացի նպատակն էր իրազեկել և բարձրացնել կանանց իրավագիտակցությունը և տալ ընդհանուր պատկերացում ընտանեկան բռնության և դրա դրսևորումների մասին։

Դասընթացի ընթացքում մանրամասն խոսվեց նաև <<Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին>> ՀՀ օրենքի դրույթների, օրենքում առկա բացերի մասին, անդրադարձ կատարվեց նաև ճյուղային օրենսդրության մեջ կատարված փոփոխություններին և միջազգային կոնվենցիաներին:

Մասնակիցները հարցերի միջոցով ցուցաբերեցին ակտիվություն, դուրս բերվեց և ամփոփվեց խմբի ակնկալիքները: Վերջում տեղի ունեցավ ամփոփում։

 

Դասընթաց Գյումրիում 08 Nov 2020

Ելնելով երկրում տիրող իրավիճակից՝կանանց իրավունքների կենտրոնը տամադրում է առցանց խորհրդատվություն,ինչպես նաև անցկացնում առցանց դասընթացներ:

Սույն թվականի նոյեմբերի 8-ին <<Կանանց իրավունքների կենտրոնը>> կազմակերպել էր «Ինչ է ընտանեկան բռնությունը և դրա իրավական կարգավորումները» դասընթացը Գյումրիում: Վանաձորում:Դասընթացի նպատակն էր իրազեկել և բարձրացնել կանանց իրավագիտակցությունը և տալ ընդհանուր պատկերացում ընտանեկան բռնության և դրա դրսևորումների մասին։

Դասընթացի ընթացքում մանրամասն խոսվեց նաև <<Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին>> ՀՀ օրենքի դրույթների, օրենքում առկա բացերի մասին, անդրադարձ կատարվեց նաև ճյուղային օրենսդրության մեջ կատարված փոփոխություններին և միջազգային կոնվենցիաներին:

Մասնակիցները հարցերի միջոցով ցուցաբերեցին ակտիվություն, դուրս բերվեց և ամփոփվեց խմբի ակնկալիքները: Վերջում տեղի ունեցավ ամփոփում։

«Զրույցներ կանանց իրավունքների մասին» hեռուստահաղորդման հյուրն էր փաստաբան Էլինա Գյուրջյանը։ 06 Nov 2020

«Զրույցներ կանանց իրավունքների մասին»  hեռուստահաղորդումը նվիրված է Հայաստանում ընտանեկան բռնության հիմնախնդրի, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության հաղթահարմանն ուղղված միջոցառումների և ՀՀ Կառավարության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերի լուսաբանմանը:

Հաղորդման հյուրն էր փաստաբան Էլինա Գյուրջյանը։  

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի ընդունումը ստեղծեց մի շարք պաշտպանական մեխանիզմներ, որի միջոցով ընտանիքում բռնության ենթարկված անձը, գտնվելով իրական սպառնալիքի վտանգի ներքո, կարող է ստանալ համապատասխան աջակցություն։

Օրենքի շրջանակներում առկա մեխանիզմները՝ նախազգուշացում, անհետաձգելի միջամտության որոշում, պաշտպանական որոշում, ուղղված են կանխելու բռնությունը, պաշտպանելու բռնության ենթարկված անձին։

Շատ հաճախ բռնության ենթարկված անձը դիմում է աջակցման կենտրոն, այլ ոչ միանգամից փաստաբանի։ Դա ունենում է դրական արդյունք, քանի որ կինը առաջին հերթին ստանում է հոգեբանական աջակցություն, հասնում է հոգեբանական հավասարակշռության, որից հետո սկսվում է իրավական գործընթացը անհրաժեշտության դեպքում։ Կենտրոնի իրավաբանները և փաստաբանները ծանոթ լինելով դեպքին, կնոջ հոգեբանական վիճակին, ավելի հեշտ են աշխատում դեպքի հետ, քան ոլորտի այն մասնագետները, ովքեր հիմնականում ունենում են վարչական հարցերով դեպքեր։

Այստեղ կարևոր է նաև փաստաբանի համագործակցությունը ոստիկանության և խնդրով զբաղվող պետական այլ կառույցների հետ ստանալու համապատասխան փաստաթղթերը և տեղեկատվությունը։

Պետք է նշել նաև, որ հաշտության դեպքերը նույնպես հնարավոր են դառնում ընտանիքում վարքագծի փոփոխության արդյունքում, երբ կինն արդեն զինված է որոշակի գիտելիքներով, ծանոթ է իր իրավունքներին և ստացել է համապատասխան աջակցություն։

Քննարկման արդյունքում վեր հանվեցին այն մեխանիզմներն ու միջոցները, որոնք հնարավորություն են տալիս արդյունավետ իրականացնել կանանց իրավունքների պաշտպանությունը։  

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

 

Մեր մասին 28 Oct 2020

Կանանց իրավունքների կենտրոնը (ԿԻԿ) ոչ պետական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը գործում է Հայաստանում 1997թ-ից: Այն մարդկանց կամավոր միություն է, ովքեր միավորել են իրենց ջանքները հանուն ընդհանուր նպատակի՝ կանխել ընտանեկան բռնությունը կանանց և նրանց երեխաների նկատմամբ: Կազմակերպչական կառուցվածքի հիմնական մարմիններն են՝ Գլխավոր ժողովը, Փորձագետների և գործադիր խորհուրդները, աշխատակազմը, կամավորները և փորձնակները: Այսօր ԿԻԿ-ը ունի ներկայացուցիչներ ՀՀ բոլոր մարզերում:

2017 թվականին Կանանց իրավունքների կենտրոնը ստացավ հատուկ խորհրդատվական կարգավիճակ Միացյալ Ազգերի Կազմակերպության Տնտեսական և Սոցիալական խորհրդում:

 

Տեսլականը

 

Տեսնել Հայաստանը որպես ժողովրդավարական երկիր, որտեղ կանանց իրավունքները և հիմնարար ազատությունները հարգվում են որպես մարդու իրավունքներ, կանայք անկախ են, ապահով, ուժեղ և զերծ բոլոր տեսակի բռնություններից:

 

Առաքելությունը

 

Աջակցել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին` բարձրացնելով կանանց դերը սոցիալական, տնտեսական, մշակութային և քաղաքական կյանքում, փոխել հասարակության մտածելակերպը և վերաբերմունքը կանանց հիմախնդիրների նկատմամբ, պաշտպանել կանանց իրավունքները` նպաստելով գենդերային հավասարությանը` ծառայությունների, քարոզչության և լոբբինգի, օրենսդրական բարեփոխումների, տեղեկատվական արշավների և կապերի ընդլայնման միջոցով:

 

 Հիմնական նպատակները

 

  • Կանխել կանանց և նրանց երեխաների նկատմամբ ընտանեկան բռնությունը, 
  • Պաշտպանել կանանց և նրանց երեխաների` բռնությունից ազատ լինելու իրավունքը,
  • Մշակել ընտանեկան բռնության համար հետապնդման մեխանիզմներ և աջակցել դրանց իրականցմանը:

 

Ռազմավարությունը 

  

Սկսած 1997 թվականից Կանանց իրավունքների կենտրոնը իր գործունեությունը ծավալել է 2 հիմնական ուղղություններով՝ ընտանեկան բռնություն կանանց և  նրանց երեխաների նկատմամբ և կանանց սեռական և վերարտադրողական  առողջության իրավունքներ:

Իր նպատակներին հասնելու համար ԿԻԿ-ը մշակել է երկարաժամկետ ռազմավարություն  <<Խախտենք լռությունը  կանանց նկատմամբ ընտանեկան բռնության վերավերյալ>>, որը իրականացվում է քայլ առ քայլ:

 

Փորձագետների խորհուրդը

 

Կանանց իրավունքների կենտրոնի խորհրդատվական մարմինն է Փորձագետների խուրհուրդը, որի նպատակն է աջակցել  կենտրոնի գործունեությունը կանանց և նրանց  երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության կանխարգելման, զոհերի պաշտպանության  և հետապնդման մեխանիզմների  մշակման և իրագործման ոլորտում: Խորհրդի անդամներն են  կառավարության և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև կանանց հիմնախնդիրներով զբաղվող մասնագետներ:

 

Գործադիր խորհուրդը

 

Գործադիր խորհուրդը կենտրոնի որոշում կայացնող մարմինն է, որի մեջ ընդգրկված են կազմակերպության աշխատակազմից 3 անդամներ: Այս խորհրդի ստեղծման նպատակն է խթանել կենտրոնի գործունեությունը:

 

FaLang translation system by Faboba
Մենք գտնվում ենք
Կապ
  • 26/31 Աբովյան փողոց,
  • Երեւան, Հայաստան
  • +374 10 547770
  • +374 10 58 7770
  • info@wrcorg.am
Աշխատանքային ժամեր
  • Mon-Fri 10:00 - 18:30
  • Կիրակի - Շաբաթ. Փակ
Կապվեք
Բաժանորդագրվել