Նորություններ

«Զրույցներ կանանց իրավունքների մասին» hեռուստահաղորդման հյուրն էր ՀՀ Ոստիկանության հասարակական անվտանգության գլխավոր վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը։ 21 Aug 2020

«Զրույցներ կանանց իրավունքների մասին»  hեռուստահաղորդումը նվիրված է Հայաստանում ընտանեկան բռնության հիմնախնդրի, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության հաղթահարմանն ուղղված միջոցառումների և ՀՀ Կառավարության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերի լուսաբանմանը:

Հաղորդման հյուրն էր ՀՀ Ոստիկանության հասարակական անվտանգության գլխավոր վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը։

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2017թ․ դեկտեմբերի 13-ին, իսկ ուժի մեջ մտել՝ 2018թ․ հունվարի 31-ին։

Օրենքի ընդունումն անհրաժեշտություն էր, որով սահմանվեց ընտանեկան բռնություն հասկացությունը, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցները, ոստիկանության գործառույթները և քայլերը։ Ամբողջ աշխարհում ընտանեկան բռնությունը եղել է, կա ու լինելու է, և Հայաստանը անմասն չէ, այնուամենայնիվ բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն նվազեցնելու բռնության ենթարկվողների թիվը, կանխարգելելու դեպքերը, գտնելու լուծումներ։

Օրենքի ընդունումը հնարավորություն տվեց ընտանիքում բռնության ենթարկված անձին դիմել պաշտպանության, ունենալ այն զգացումը, որ կարող է լինել ապահով։ Այստեղ կարևոր է ոստիկանության դերը, այն դեպքում, երբ ստացվում է ահազանգ, ոստիկանության ծառայողները, ունենալով օրենքով սահմանված կարգով պաշտպանական միջոցներ կիրառելու իրավասությունը, մեկնում են դեպքի վայր։  

Այն հարցին, արդյո՞ք ոստիկանության ներկայությունը ընտանիքում ոչ միանշանակ է ընկալվում, Ն․ Դուրյանը նշեց, որ եթե հայ հասարակությունը կարծում է, որ ոստիկանները խառնվում են ընտանեկան կյանքին, ապա կա միայն մեկ պատասխան՝ եթե գալիս է ահազանգ, խնդրում են հասնել տուն, քանի որ այնտեղ բռնություն է լինում, ապա խոսել ոստիկանների կողմից անձանց ընտանեկան կյանքին միջամտելու մասին, չի կարելի։ 

«Եթե 2020թ․ համեմատենք նախորդ տարվա հետ 6 ամիսների կտրվածքով, մենք ունենք քննված ընտանիքում 246 դեպք, նախորդ տարվա 240-ի դիմաց, և տարբերությունն այդքան մեծ չէ, նույնը վերաբերում է ամփոփագրերին», - նշում է Ն․ Դուրյանը՝ խոսելով առկա վիճակագրության մասին։  

Այսպիսով, քննարկման արդյունքում, վեր հանվեցին օրենքով նախատեսվող գործառույթները, փոփոխությունները, ընտանիքում բռնության ենթարկված անձի պաշտպանական միջոցները, հաշտեցման մեխանիզմները։ Պետք է հետևել օրենքին, չպետք է լռել բռնության մասին, լինել զգույշ և բարձրացնել իրավագիտակցությունը, միայն այս դեպքում հնարավոր կլինի կանխել բռնության դեպքերը և օգնել բռնության զոհերին։

 

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

 

 

 

 

 

«Զրույցներ կանանց իրավունքների մասին» Հաղորդման հյուրերն էին Կանանց իրավունքների կենտրոնի մասնագետները, ի դեմս կենտրոնի հոգեբան Մարինե Եղիազարյանի և փաստաբան Հասմիկ Փախանյանի։ 25 Jul 2020

Շանթ հեռուստաընկերության եթերում մեկնարկվեց «Զրույցներ կանանց իրավունքների մասին» հաղորդաշարը։

Հեռուստահաղորդումը նվիրված է Հայաստանում ընտանեկան բռնության հիմնախնդրի, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության հաղթահարմանն ուղղված միջոցառումների և ՀՀ Կառավարության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերի լուսաբանմանը:

Հաղորդմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը՝ մաղթելով հետաքրքիր դիտում։

Հաղորդման հյուրերն էին Կանանց իրավունքների կենտրոնի մասնագետները, ի դեմս կենտրոնի հոգեբան Մարինե Եղիազարյանի և փաստաբան Հասմիկ Փախանյանի։ Անդրադարձ կատարվեց ընտանեկան բռնության մասին օրենքին, օրենքում առկա բացթողումներին, օրենքով նախատեսված պաշտպանական մեխանիզմներին։ Ըստ կենտրոնի փաստաբանի, օրենքի ընդունումն անհրաժեշտություն էր՝ ի տարբերություն դրական և բացասական կարծիքների։ Ներկայացվեցին այն խնդիրները, որոնց բախվում են ընտանիքում բռնության ենթարկված կանայք՝ մի կողմից գտնվելով հոգեբանական անկայուն վիճակում, իսկ մյուս կողմից ունենալով իրազեկության ցածր մակարդակ։ Խնդիրները ներառում են դեպքի ոչ ճիշտ ներկայացում ոստիկանությանը, սխալ ընկալում առ այն, որ բռնությունը ունենում է միայն ֆիզիկական դրսևորումներ, ոչ ամբողջական տեղեկատվություն գործող աջակցման կենտրոնների և համապատասխան ծառայությունների մասին և այլն։

Երկրում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Կանանց իրավունքների կենտրոնը շարունակում է իր աշխատանքներն առցանց՝ գտնվելով ընտանեկան բռնության ենթարկված կանանց կողքին, և դրական կողմերից մեկն այն է, որ կենտրոնն այժմ հոգեբանական և իրավաբանական աջակցություն է ցուցաբերում ոչ միայն ՀՀ մարզերում, այլ նաև Լեռնային Ղարաբաղում գտնվող կանանց ։  

Քննարկման արդյունքում, վեր հանվեցին ոլորտում առկա խնդիրները, ևս մեկ անգամ կարևորվեց օրենքի ընդունումը և դերակատարությունը ընտանեկան բռնության ենթարկված կանանց պաշտպանության տեսանկյունից, ընդգծվեց ոստիկանության դերը և մատնանշվեցին հիմնախնդրի իրազեկվածության բարձրացմանն ուղղված մեխանիզմները։

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

 

 

 

Kvinna till Kvinna ծրագրի շրջանակներում տրամադրվել է ֆինանսական աջակցություն 28 շահառուների, ովքեր հայտնվել էին սոցիալ-տնտեսական դժվարին կացության մեջ՝ կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված երկրում տիրող իրավիճակով և դրանից բխող մի շարք հետևանքներով: Որոշվել է հատկացնել գումար 28 շահառուի կոմունալ վճարումների համար, 6 շահառուի` տան վարձի վճարման համար` հաշվի առնելով շահառուների սոցիալական կարգավիճակը: 26 Jun 2020

Kvinna till Kvinna ծրագրի շրջանակներում տրամադրվել է ֆինանսական աջակցություն 28 շահառուների, ովքեր հայտնվել էին սոցիալ-տնտեսական դժվարին կացության մեջ՝ կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված երկրում տիրող իրավիճակով և դրանից բխող մի շարք հետևանքներով: Որոշվել է  հատկացնել գումար 28 շահառուի կոմունալ վճարումների համար, 6 շահառուի` տան վարձի վճարման համար` հաշվի առնելով շահառուների սոցիալական կարգավիճակը:

Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Մարինե Եղիազարյանը մասնակցել է Տեղահանված անձանց շրջանում սեռով և գենդեռով պայմանավորված բռնությունների արձագանքը կորոնավիրուսի (COVID-19) հաճարակի պայմաններում աշխատանքային խմբի հանդիպում-քննարկմանը: (06.07.2020) 06 Jun 2020

06.07.2020 թվականին տեղի ունեցավ Տեղահանված շրջանում սեռով և գենդեռով պայմանավորված բռնությունների արձագանքը կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի պայմաններում աշխատանքային խմբի հանդիպում քննարկումը, որին մասնակցում էր կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Մարինե Եղիազարյանը: Քննարկումը ուղղված էր կորոնավիրուսի համաճարակի հետ առաջացած ՍԲՊԲ առնչվող հիմնկան խնդիրներին, բացերին և խոչընդոտներին:

Առցանց վեբինար «Ինչ է ընտանեկան բռնությունը և դրա իրավական կարգավորումները» թեմայով 05 Apr 2020

Ելնելով երկրում տիրող իրավիճակից՝կանանց իրավունքների կենտրոնը տամադրում է առցանց խորհրդատվություն,ինչպես նաև անցկացնում առցանց դասընթացներ:

04.04.2020թ-ին և 05.04.2020 թվականին <<Կանանց իրավունքների կենտրոնը>> կազմակերպել էր «ինչ է ընտանեկան բռնությունը և դրա իրավական կարգավորումները» առցանց դասընթացը` Zoom Video Comminications /հեռավար հաղորդակցություն առաջարկող ծառայության/ միջոցով: Դասընթացի նպատակն էր իրազեկել և բարձրացնել կանանց իրավագիտակցությունը և տալ ընդհանուր պատկերացում ընտանեկան բռնության և դրա դրսևորումների մասին։

Դասընթացի ընթացքում մանրամասն խոսվեց նաև <<Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին>> ՀՀ օրենքի դրույթների, օրենքում առկա բացերի մասին, անդրադարձ կատարվեց նաև ճյուղային օրենսդրության մեջ կատարված փոփոխություններին և միջազգային կոնվենցիաներին:

Մասնակիցները հարցերի միջոցով ցուցաբերեցին ակտիվություն, դուրս բերվեց և ամփոփվեց խմբի ակնկալիքները: Վերջում տեղի ունեցավ ամփոփում։

Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան՝ Մարինա Եղիազարյանը և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա հկ-ի իրավաբան՝ Ստելլա Չանդիրյանը, SHANT news-ի ուղիղ եթերում խոսել են ընտանեկան բռնության և Գյումրիում տեղի ունեցած դաժան դեպքի վերաբերյալ: 05 Mar 2020

Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան՝ Մարինա Եղիազարյանը ուղիղ եթերում խոսել են ընտանեկան բռնության, դրա դսևորումների և Գյումրիում տեղի ունեցած դաժան դեպքի վերաբերյալ,ինչպես նաև իրավաբանը անդրադրձել է օրենքին և պրակտիկ ոլորտում գործող բացերին։

Հաղորդման նպատակն էր ևս մեկ անգամ անդրադարձ կատարելու,լուսաբանելու և նաև անդրադառնալու հասարակության կարծիքին,որը ևս կարող է բացասաբար ազդել և նպաստել բռնության աճին:

Սույն թվականի փետրվարի 22-24 Կանանց իրավունքների կենտրոնը մասնակցեց Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ռազմավարական պլանավորման և շահերի պաշտպանության գործողությունների ծրագրի մշակմանը, որը տեղի ունեցավ Դիլիջազ հյուրանոցում /Դիլիջան/։ 22 Feb 2020

Ռազմավարական պլանավորմանը մասնակցում էին Կոալիցիայի բոլոր անդամ կազմակերպությունները։ Եռօրյա հանդիպման ընթացքում վեր հանվեցին կազմակերպության ներքին/արտաքին խոչընդոտները, ներքին/արտաքին հնարավորոությունները, ինչի հիման վրա մշակվեցին նոր ռազմավարական պլանավորման կետերը, առաջ քաշվեցին նոր մեխանիզմներ և միջոցներ ամբողջությամբ հետևելու ռազմավարությանը։

Բացի այդ անդամ կազմակերպությունները քննարկեցին և ձևավորեցին շահերի պաշտպանության նոր գործողություններ։

 

 

Սույն թվականի փետրվարի 22-24 Կանանց իրավունքների կենտրոնը մասնակցեց Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ռազմավարական պլանավորման և շահերի պաշտպանության գործողությունների ծրագրի մշակմանը, որը տեղի ունեցավ Դիլիջազ հյուրանոցում /Դիլիջան/։ 22 Feb 2020

Ռազմավարական պլանավորմանը մասնակցում էին Կոալիցիայի բոլոր անդամ կազմակերպությունները։ Եռօրյա հանդիպման ընթացքում վեր հանվեցին կազմակերպության ներքին/արտաքին խոչընդոտները, ներքին/արտաքին հնարավորոությունները, ինչի հիման վրա մշակվեցին նոր ռազմավարական պլանավորման կետերը, առաջ քաշվեցին նոր մեխանիզմներ և միջոցներ ամբողջությամբ հետևելու ռազմավարությանը։

 Բացի այդ անդամ կազմակերպությունները քննարկեցին և ձևավորեցին շահերի պաշտպանության նոր գործողություններ։

 

 

 

 

 

 

FaLang translation system by Faboba
Մենք գտնվում ենք
Կապ
  • 26/31 Աբովյան փողոց,
  • Երեւան, Հայաստան
  • +374 10 547770
  • +374 10 58 7770
  • info@wrcorg.am
Աշխատանքային ժամեր
  • Mon-Fri 10:00 - 18:30
  • Կիրակի - Շաբաթ. Փակ
Կապվեք
Բաժանորդագրվել